Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոսկի» են կուտակում

«Ոսկի» են կուտակում
18.10.2013 | 00:30

Սեպտեմբերի սկզբներին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, թե Ռ. Քոչարյանը շուտով իր կարծիքը կհայտնի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ: Հոկտեմբերը շուտով կավարտվի: Կարծում ենք` կավարտվի նաև նոյեմբերը, ու երկրորդ նախագահը, ի տաբերություն առաջին նախագահի, այդպես էլ չի բարձրաձայնի իր կարծիքը:
ա) Կսպասի վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթին:
բ) Կսպասի Վ. Պուտինի, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցին:
Երկրորդ նախագահը լուռ է նաև Զորի Բալայանի նամակի առնչությամբ: Երեկ մենք զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակ` Վիկտոր Սողոմոնյանին, հուսալով և հավատալով, որ Հայ մամուլի օրվա կապակցությամբ վերջինս հաղթահարել է մեր և մեր թերթի նկատմամբ ունեցած «լիչնի նեպրիյազնը»։ ՈՒզում էինք ճշտել` ինչ են մտածում այդ նամակի և այնտեղ առաջ քաշված ենթատեքստային թեզերի մասին:
Ավա՜ղ, «ձայն բարբառո յանապատի»:
Ճիշտ էլ արեց` «անպատվեց» պարոն Սողոմոնյանը, որովհետև ցանկություն կար Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցի մասին ևս կարծիք իմանալ:
Ի դեպ, հիշո՞ւմ եք` հոկտեմբերի 27-ից հետո «Առավոտում» մի անեկդոտ տպագրվեց. Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է դպրոցականների հետ, աշակերտներից մեկը` Արմենը, ասում է` ես երեք հարց ունեմ. ճի՞շտ է, որ Դուք տասը տարի չեք ապրել Հայաստանում, որ Դուք չեք ընտրվել ՀՀ նախագահ, և որ Դուք գիտեիք «27»-ի մասին։ Այդ պահին զանգը հնչում է: Զանգից հետո մեկ ուրիշ աշակերտ է ձեռք բարձրացնում ու թե` ես ունեմ չորս հարց. ճի՞շտ է, որ տասը տարի չեք ապրել Հայաստանում, որ չեք ընտրվել, որ «քսանյոթի» մասին գիտեիք, և ո՞ւր է մեր դասարանցի Արմենը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ